12:30 , 7 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 6-ին հայտարարել է, որ մի շարք հարցերի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությունը կարգավորվել է: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Մենք համագործակցել ենք ահաբեկչությանը հակազդելու և միջուկային զենքի չտարածման հարցերում: Սակայն Ուկրաինայի հարցում մենք խորը տարաձայնություններ ունենք»,- ասել է Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Որոշ հարցերի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությունը բավականին կարգավորվել է: Առանց Ռուսաստանի մենք չէինք կարողանա Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ միջուկային խնդրով: Ռուսաստանն օգնել է ապահովել Աֆղանստանում մեր զինվորների համար սարքավորումների և զենքի մատակարարումը»,- հավելել է Օբաման: