11:12 , 7 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է հայտնել իսրայելական բանտում հացադուլ հայտարարած պաղեստինցի բանտարկյալների առողջական վիճակի առնչությամբ և երկրի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել նրանց: Այս մասին հայտնում է BBC-ն:
Շուրջ 120 պաղեստինցիներ սննդից հրաժարվել էին 6 շաբաթ առաջ՝ բողոքելով ընդդեմ առանց մեղադրանքների առաջադրման ու դատի իրենց կալանավորման դեմ:
Հացադուլավորների մեծ մասը ձերբակալվել էր վարչական իրավախախտումների համար:
Իսրայելի կառավարությունը սպասում է, որ խորհրդարանն օրինագիծ կընդունի, համաձայն որի՝ հնարավոր կլինի կալանավորներին կերակրել՝ հակառակ իրենց կամքի:
ՄԱԿ-ն ու Իսրայելի բժշկական ասոցիացիան դեմ են հարկադիր կերակրմանը: