«Հայկական ժամանակ». Տոմատ չկա, որովհետև ապակյա տարաները ավարտվել են


08:26 , 7 հունիս, 2014

«Հայաստանի խանութներից շատերի ցուցափեղկերին տոմատի մածուկի տեսականին վերջին օրերին ակնհայտորեն նվազել է: Նկատվող դեֆիցիտը հատկապես վերաբերում է համեմատաբար ցածր գնային կատեգորիայի տոմատի մածուկներին:
Պահածոների խոշորագույն արտադրող «Արտֆուդ» ընկերության տնօրեն Վաչագան Կարապետյանը «Հժ»-ին բավականին անակնկալ պատճառ ներկայացրեց:

Ըստ տնօրենի, նկատվող դեֆիցիտը պայմանավորված է նրանով, որ իրենց մոտ ավարտվել են ապակյա տարաները, որոնք ներկրվում են Ռուսաստանից: Իսկ նոր խմբաքանակները չեն ստացվում, քանի որ ՌԴ-ն Հայաստանին կապող ավտոճանապարհը Վերին Լարսի մոտակայքում տեղի ունեցած փլուզման հետևանքով փակ է: «Ապակյա տարաներով բարձված 5 բեռնատարներ ներկայումս գտնվում են անցակետում և ճանապարհը բացվելուն պես դրանք հնարավորինս արագ կհասցվեն Հայաստան»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Կարապետյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ ճանապարհը կարող է բացվել արդեն երկուշաբթի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։