Ըստ Ծառուկյանի, սահմանադրական բարեփոխումների շուրջ ԲՀԿ-ականներն արտահայտել են իրենց անձնական տեսակետը


22:13 , 6 հունիս, 2014

Ըստ Ծառուկյանի, սահմանադրական բարեփոխումների շուրջ ԲՀԿ-ականներն արտահայտել են իրենց անձնական տեսակետըLife.panorama.am-ը գրում է.

ԲՀԿ  երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի ունեցած ելույթից ստացվում է, որ չնայած կուսակցության անունից արվող հայտարարությունների, սահմանադրական բարեփոխումների շուրջ ԲՀԿ-ն չունի պաշտպանական տեսակետ, իսկ ԲՀԿ-ական գործիչների ասածը նրանց անձնական տեսակետն է:

Հարցին՝ կո՞ղմ եք սահմանադրական բարեփոխումներին, Ծառուկյանը պատասխանում  է.  «Իմ կուսակցական ընկերները իրենց կարծիքը, տեսակետը հայտնել են, բայց ես սպասում են, քանի որ, ասենք թե, մեր ձայնը մեծ ազդեցություն է ունենալու, դրա համար ես ուզում եմ լսել երիտասարդությանը, հանրությանը, ժողովրդին ուսանողին ու, ըստ այդմ՝ դրանից հետո ես իմ որոշումը, տեսակետը կասեմ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ