Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում


19:42 , 6 հունիս, 2014

5dcb9e8c7e191in.am-ը գրում է.

Դոնեցկի «Մետալուրգ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը պայմանագիր կստորագրի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից մեկի հետ, հաղորդում է Sports.kz-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն` հայ ֆուտբոլիստն ավելի վաղ առաջարկ է ստացել «Կայրաթ»-ից և պատրաստվել է վերադառնալ Ղազախստանի առաջնություն, սակայն նրա մտադրությունը փոխել է Ռուսաստանից ստացված առաջարկը: Հաղորդվում է, որ Ղազարյանը հունիսի 8-ին պաշտոնապես կհամալրի իր նոր թիմի շարքերը: Այդ ակումբի անունը չի հրապարակվում:

Հիշեցնենք, որ խաղացողն այս պահին գտնվում է Հայաստանի հավաքականի տրամադրությամբ տակ և կմասնակցի այսօր` հունիսի 6-ին կայանալիք ընկերական հանդիպմանը` Գերմանիայի ընտրանու դեմ: