18:36 , 6 հունիս, 2014
Yerkir.am-ը գրում է.
Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վերք ստացած և զոհված պայմանագրային զինծառայող Բորիս Բենիկի Գասպարյանը ընտանիքի միակ զավակն էր:
Նրա հայրենի գյուղի` Արարատի բնակիչները պատմեցին, որ Բորիսի հայրը մեկ տարի էլ չկա, ինչ մահացել էր: Իսկ մայրը վատառողջ է: Իսկ Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը Yerkir.am-ի լրագրողին պատմեց, որ հանգիստ բնավորությամբ, իր ընտանիքին աշխատանքին նվիրված տղա էր, նրան բոլորը ճանաչում, հարգում և սիրում էին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ