BMW-ի վարորդը երթևեկելիս թույլատրելիից արագ է վարել. Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը շարունակվում է


15:51 , 6 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է հոկտեմբերի 20-ին Եղվարդի ճանապարհին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով դատավարությունը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատարանում ներկայացրեց գործում առկա փաստացի ապացույցները:

«Տեղի ունեցած ավտովթարում ազդեցություն է ունեցել մարդկային գործոնը, այսինքն՝ BMW 320 մեքենայի վարորդը: Վարորդը պետք բնակելի վայրում մեքենան վարեր թույլատրելի արագությամբ՝ 60 կմ ժամ: BMW-ի վարորդը երթևեկելիս վարել է թույլատրելիից արագ, իրեն զրկել է ավտոմոբիլը լիարժեք կառավարելու հնարավորությունից: Իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի խախտումներ»,- կարդաց նիստը նախագահողը:

Մի շարք մանրամասներ ներկայացնելով գործում առկա ապացույցներից՝ դատավորը ներկայացրեց, թե բախման պահին արագությունը 71 կմ ժամից ավելի է եղել:

«BMW -ի վարորդը վտանգավոր իրավիճակից խուսափելու համար պետք է երթևեկեր ՃԵԿ 65 և 65 կանոններով: Ինքն իրեն զրկել է վտանգը կանխելու հնարավորությունից»,- ներկայացրեց դատավորը՝ շարունակելով, թե փորձաքննության տրամադրած նյութերի և հետազոտությունների հիման վրա են դատարանում ներկայացված վերոնշյալ ապացույցները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ