15:44 , 6 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամստերդամի «Սխիպխոլ» օդանավակայանում Նորվեգիայից ժամանած ինքնաթիռի շասսիում հայտնաբերվել է դեռահասի մարմին, հայտնում է AFP-ն:
Հոլանդական KLM ավիաընկերություններին պատկանող ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Նորվեգիայի Լարվիկ քաղաքից:
Ոստիկանների կարծիքով՝ մահացածը աուտիզմով հիվանդ 17-ամյա դեռահաս է, որի անհետացման մասին նորվեգական իշխանությունները հայտարարել էին նախօրեին:
Դեռահասի մահվան պատճառը համարվում է թթվածնի պակասությունը: