Արդյոք «չեստնի՞» է մեկ տարի շարունակ մարդուն տուգանել իրենից գաղտնի. «Վիտամին» ակումբի Գարիկ


15:26 , 6 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երթևեկության կանոնների խախտման դեպքում վարորդներին տուգանքի մասին ժամանակին իրազեկելու խնդրին։

Գրառումը՝ ստորև։

«Ես, ինչպես և ցանկացած` նույնիսկ օրինակելի վարորդ, երբեմն, ինչ-ինչ հարգելի ու անհարգելի պատճառներով անում եմ խախտումներ... ո՞վ չի անում...

Սակայն ես ինձ համարում եմ պարտաճանաչ տուգանք մուծող, չնայած դրանց անբացատրելի «խստությանը»։

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես արդեն (դեռ) երկրորդ զանգն եմ ստանում ԴԱՀԿ-ից (հարկադիրից), և տեղեկանում, որ իմ գործն արդեն իրենք են քննում մեկ տարի շարունակ տուգանքները չվճարելու պատճառով, որն էլ ուղեկցվում է բանկային հաշիվների կալանքով, տույժ ու տուգանքներով և այլն...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ