15:20 , 6 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Բրիտանացի հոգեբանները կապ են գտել քաղցի ու գեր մարդկանց սեքսուալ գրավչության միջև: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, հետազոտողներին հաջողվել է պարզել՝ մարդը, որն ուզում է ուտել, կընտրի խոշոր, «հյութալի» կողակցի:
Նման եզրակացություն փորձագետներն արել էին այն բանից հետո, երբ փորձ էին անցկացրել 266 տղամարդու մասնակցությամբ:
Նման հակում խոշոր տղամարդկանց հանդեպ ցուցաբերել են նաև քաղցած կանայք:
Ըստ հոգեբանների՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ սեքսն ու սնունդը կապված են իրար հետ: