Գորիսի միջադեպի հետքերով` նոր մանրամասներ են պատմում դեպքի մասնակիցները


15:08 , 6 հունիս, 2014

Գորիսի միջադեպի հետքերով` նոր մանրամասներ են պատմում դեպքի մասնակիցներըArmnewstv.am-ը գրում է.

Մայիսի 25-ից հետո Գոռ և Արթուր Հարությունյանների մասին լսեցին ոչ միայն Գորիսում, այլև ամբողջ Հայաստանում: Մամուլը գրեց Սյունիքի նախկին մարզպետի եղբորորդու ու արհեստավոր եղբայրների միջև վիճաբանության, ծեծկռտուքի ու դանակահարության մասին: Գոռը ճշտում է, ոչ թե դեպք, այլ թեթև խոսակցություն, հետո վրդովվում է: 

Ասում է` Էյներ Խաչատրյանի հետ հարևաններ են, իրար հետ են մեծացել, նրանց ընդամենը մեկ պատ է բաժանում: 75 հազար դրամ են պարտք եղել, ուշացրել են, Էյներն էլ եկել է պարտքի հետևից: Արթուրը նկարահանմանը հեռվից է հետևում, տեսախցիկից խուսափում է: Գոռն ուզում է վերջ տալ երկար քննարկված պատմությանը: Տեղեկություն էր տարածվել, թե իբր իրեն էլ դանակահարել են: Նկարահանման պահին Էյներ Խաչատրյանը տանը չէ, դուռը բացող չկա: Նա հետո է գալիս: Երկու կողմն էլ վստահեցնում է, որ դեպքից հետո խոսել են, իրար հասկացել:

Հարությունյան եղբայրները չեն բողոքել: Ոստիկանությունում դեպքի մասին իմացել են` ըստ օպերատիվ տվյալների: Հենց հաջորդ օրը տուժածները դատաբժշկական փորձաքննություն են անցել: Դատախազը չի հերքում, միջադեպ եղել է: Բայց եղածն ու ներկայացվածը տարբեր են: Պարտքի մասին խոսակցություն է եղել, որի ժամանակ Էյներ Խաչատրյանը հարվածել է Արթուր Հարությունյանի դեմքին:

Պաշտոնապես հայտարարում է` քրեական գործի հարուցումը մերժվել է: Հարությունյան եղբայրներն էլ տեղեկացնում են` մի կաթիլ մեղր դարձած 75 հազար դրամ պարտքը վերադարձված է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ