Երեխայի գիրությունը՝ ծնողների ձերբակալման պատճառ


14:38 , 6 հունիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Անգլիայի Նորֆոք քաղաքում ծնողները ձերբակալվել են՝ 11-ամյա երեխայի չափազանց գեր լինելու պատճառով:
 
Ոստիկանությունն ահազանգ է ստացել բժիշկներից, ովքեր մեկ ամսվա մեջ երեխային երկու անգամ բուժօգնություն են ցույց տվել և մտահոգված են տղայի գիրանալու փաստով:
 
Երեխայի ծնողները ձերբակալվել են՝ երեխային անտեսելու և նրա նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու կասկածանքով:
 
Ծնողները հայտնել են, որ իրենց տղայի գիրությունը գենային է, և նրանք փորձել են վերահսկողության տակ պահել երեխայի քաշը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ