Հռոմի պապը հեռացրել է Վատիկանի ֆինանսական տեղեկատվության վարչության խորհրդի բոլոր անդամներին


13:21 , 6 հունիս, 2014

Pope_Francis_Adds_the__Tyranny_-7b97cce22e66d27e4de8bfc7e59b57e81in.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռացրել է Վատիկանի ֆինանսական տեղեկատվության վարչության խորհրդի (AIF) բոլոր անդամներին՝ գրում է The Financial Times-ը: Նա իտալացի 5 փորձագետների փոխարեն վարձել է 4 միջազգային մասնագետների, որոնցից մեկը ավելի վաղ աշխատել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի մոտ:

Իր հայտարարության մեջ Վատիկանը շնորհակալություն է հայտնել AIF-ի խորհրդի անդամներին, որոնց աշխատանքի ժամկետը պետք է լրանար 2016-ին:

Խորհրդի նոր անդամները ներկայացնում են Եվրոպան, Սինգապուրն ու ԱՄՆ-ը: