13:08 , 6 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Մեր ատոմակայանի ամեն մի «կարկատան» բարձրացնում է վտանգի աստիճանը: Միակ փրկությունը շտապ կերպով նոր ատոմակայան կառուցելն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«Ֆրանսիայի կառավարությունը մեզ առաջարկ էր արել իր միջոցներով կառուցել նոր ատոմակայան, իսկ Ռուսաստանն էլ առաջարկել էր կառուցել` վճարելով կես գինը, սակայն մենք ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցինք»,-նշեց Պողոսյանը:
Հարցին, թե որքանով է արդարացված էլ.էներգիայի թանկացումը, նա նշեց. «Թանկացումներն ունեն սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, պետք է մտածել ինչով կոմպեսացնենք դա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ