Ուկրաինայի կառավարությունը տնտեսության 5% անկում է կանխատեսում


12:50 , 6 հունիս, 2014

Lragir.am-ը գրում է.

Ուկրաինայի կառավարությունը կանխատեսում է, որ 2014 թվականին երկրի տնտեսությունը 5% անկում կարձանագրի, գրում է unian.net-ը: Երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ տնտեսական վատ դրությունը մտադիր է հաղթահարել ժողովրդականության չվայելող համալիր միջոցառումների օգնությամբ:

«Տնտեսական կայունացման ծրագրի շրջանակում մենք ստիպված ենք ժողովրդականություն չվայելող քայլեր ձեռնարկել կարժաճամկետ հեռանկարում, որոնք ծայրահեղ անհրաժեշտություն են և չեն իրականացվել վերջին 20 տարիների ընթացքում»,-հայտարարել է Յացենյուկը: