Անգլիայում ամուսինները սպանել և թաղել են կնոջ ծնողներին


12:26 , 6 հունիս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Անգլիայի Մենսֆիլդ քաղաքում Էդվարդզ ամուսինները կրակել և սպանել են կնոջ ծնողներին, այնուհետև էլեկտրական թայմերներ են տեղադրել նրանց տանը, այնպես, որ հարևանները մտածեն, որ տան բնակիչները դեռ ողջ են:
 
Նոթինգեմի դատարանում դատավարության ժամանակ մեղադրող կողմը հայտնել է, որ մեղադրյալները կնոջ ծնողներին սպանել են և թաղել 1998 թվականին:
Սպանությունը գործելուց հետո ամուսինները 15 տարի մարդկանց համոզել են, որ կնոջ ծնողները ողջ են:
 
Նրանք թայմերներ են տեղադրել տանը, որպեսզի մարդիկ մտածեն, որ Վիչերլեյները դեռ ողջ են, այնուհետև հարևաններին ասել են, որ նրանք տեղափոխվել են:
 
Էդվարդզները կեղծել են մեծահասակ ամուսինների ստորագրությունը և սուրբ ծննդյան բացիկներ ուղարկել իրենց հարազատներին:
 
Վիչերլեյների բանկային հաշիվները փակվել են, և Սյուզան Էդվարդզի և նրա մոր անունով համատեղ հաշվեհամար է բացվել, որից հետո ծնողների թոշակները և նպաստները փոխանցվել են այդ հաշվեհամարին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ