08:42 , 6 հունիս, 2014
«Աստանայում դրսևորած Հայաստանի շտապողականությունը՝ ժամ առաջ մաս կազմել Եվրասիական միությանը, բացատրվում է այն հանգամանքով, որ ԵՏՄ հիմնադիր անդամը բավական լայն հնարավորություններ ունի, այդ թվում և վետոյի իրավունք՝ հետագա որևէ երկրի անդամակցության հետ կապված, ինչպես ՄԱԿ-ի ԱԽ-ում է. եթե որևէ երկիր չցանկանա, ապա թեկնածու երկիրը չի կարող որևէ հարց լուծել: Հայաստանը «շտապում» է, որ կարողանա վետոյի իր իրավունքն օգտագործել Ադրբեջանի անդամակցության հարցում կամ գոնե որոշակի պայմաններ թելադրի՝ վերապահումներ կիրառվեն, ինչպես վարվեց նույն Ղազախստանը:
Այդ է պատճառը, որ Նազարբաևը և Լուկաշենկոն Պուտինի թույլտվությամբ հերթով բարձրացնում են Ղարաբաղի հարցը՝ հանուն Ադրբեջանի: Այնուհանդերձ, ինչպես տեղեկացրեց արտգործնախարարության մեր աղբյուրը, հարցը փակված չէ, որովհետև ԵՏՄ-ն մեկնարկելու է 2015թ. հունվարի մեկից. ԵՏՄ համաձայնագիրը մինչ այդ բաց է, ավելին՝ Ղազախստանն ու Բելառուսը դեռ չեն վավերացրել այն, և «այն երկիրը, որը մինչ այդ կմիանա համաձայնագրին, կհամարվի հիմնադիր անդամ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։