Վլադիմիր Պուտինն ու Դևիդ Քեմերոնը Փարիզում հանդիպումն սկսել են առանց ձեռքսեղմման


00:19 , 6 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցը Ֆրանսիա սկսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումով, ով մտադիր է Ռուսաստանի առաջնորդի հետ քննարկել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումները:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հանդիպումն սկսվել է առանց ձեռքսեղմման: Պուտինի և Քեմերոնի առաջին հանդիպումը Ուկրաինայում ճգնաժամի սկսելուց հետո անցկացվում է Փարիզի Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի՝ պաշտոնական անձանց և պատվիրակությունների համար նախատեսված տաղավարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ