22:47 , 5 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվել է ցավալի դեպք, որը ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը:
Այս մասին այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ադրբեջանը դիմում է նման քայլի ԵԱՀԿ ղեկավարի այցից հետո, նաև՝ համանախագահ երկրների ներկայացուցիչների: Ես կարծում եմ, որ այդ քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ բանակցությունների, նաև՝ ցույց է տալիս, որ մենք, ձգտելով խաղաղության, պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-ասաց ՀՀԿ խոսնակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ