22:21 , 5 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչյուկը:
Հայկական շախմատի առաջատարը, ցավոք, պարտություն կրեց: Սպիտակներով խաղացող Գրիշչյուկը պարտիայի 40-րդ քայլում ստիպեց Արոնյանին հանձնվել:
Հիշեցնենք, որ գերմրցաշարի 1-ին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Սայմոն Ագդեշտեյնի հետ, իսկ երեկ կայացած 2-րդ տուրում սևերով պարտության էր մատնել ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին:
Մրցաշարի 3 տուրերից հետո Արոնյանը իր ակտիվում ունի 1,5 միավոր:
Արոնյան – Գրիշչյուկ՝ 0:1