Հիմիկվա ՀՀ իշխանությունների ֆոնին Միկոյանին կարելի է դասել սրբերի շարքում


22:33 , 5 հունիս, 2014

Ուրեմն հենց մարդիկ ասում են, որ Միկոյանը հազարավոր մարդկանց գնդակահարության հրաման է ստորագրում, ՀՀԿ սպասարկուները պատասխանում են, որ հո Միկոյանը մեղավոր չէ՞ր՝ էդ Ստալինն էր ստիպում մարդկանց այդպիսի գործողություններ կատարել, իսկ հոգու խորքում Միկոյանը հումանիստ էր: 
Հենց մարդիկ ասում են, որ եթե ձեր ասածի պես է ուրեմն նշանակում է, որ Միկոյանը պարզապես Ստալինի տուզիկն է եղել ու կատարել է նրա բոլոր հրամանները՝ ՀՀԿ-ական տխմարները, ի դեմս քաղաքապետի պատասխանում են, որ Միկոյանի միջոցով կանխվել է երրորդ համաշխարհային պատերազմը:
Ախր մի հատ կողմնորոշվեք, ո՞նց ա հնարավոր, որ մարդը ներքին քաղաքականության պարագայում, երբ հարցը վերաբերվում են գնդակահարություններին, լինի պարզապես Ստալինի հրամանները կատարող, իսկ հենց հարցը վերաբերվում է Կարիբյան կրիզիսին Միկոյանը դառնում է անկախ քաղաքական գործիչ, ով փրկել է աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմից:
Եթե մի փոքր տրամաբանություններդ աշխատացնեք, ապա կտեսնեք, որ Միկոյանը երկու դեպքում էլ եղել է ռեժիմի կամակատար, ով կապ չունի հաճույքով, թե տհաճությամբ ՝կատարել է Խորհրդային միության տվյալ պահի ղեկավարի հրամանները, պարզապես հիմիկվա ՀՀ իշխանությունների ֆոնին, նրան կարելի է դասել սրբերի շարքում ու ոչ միայն արձանը տեղադրել, այլ նաև Հանրապետության Հրապարակում կանգնեցնել նրա դամբարանը...