22:15 , 5 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել էթիկետի այն կանոնները, որ կհեշտացնեն կյանքը և շփումը մարդկանց հետ, թույլ կտան միշտ լինել քաղաքավարի և ճիշտ տպավորություն գործել մարդկանց վրա: Հիշենք, որ երբեմն մեր արարքներն ավելի խոսուն են, քան հագուստն ու բառերը:
Կարդացեք նաև՝ Կանոններ, որոնք կհեշտացնեն Ձեր կյանքը
1.Կինոթատրոնում, թատրոնում կամ համերգի դահլիճում ձեր տեղին մոտենալիս նստածներին դեմքով անցեք՝ տպավորություն մի ստեղծեք, թե նստելու եք իրենց գիրկը: Առաջինը պետք է անցնեն տղամարդիկ:
2.Տղամարդը միշտ առաջինն է ռեստորան մտնում, դա նաև թույլ է տալիս անձնակազմին հասկանալ, թե ով է այցի նախաձեռնողն ու ով է վճարելու: Սակայն, եթե ռեստորանի դուռը բացում է դռնապահը, առաջինը պետք է մտնի կինը:
3.Չի կարելի դիպչել կնոջը, եթե նա չի ցանկանում՝ բռնել ձեռքը, հպվել զրույցի ընթացքում, հրել կամ բռնել ձեռքը՝ արմունկից բարձր: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տղամարդն օգնում է կնոջը տրանսպորտ նստել կամ իջնել, անցնել փողոցը:
4.Եթե Ձեր ուշադրությունը փորձում են գրավել «Հեյ» բացականչելով կամ սուրելով, պետք չէ արձագանքել:
5.Օծանելիք օգտագործելու ոսկե կանոնը չափավորությունն է: Եթե երեկոյան Դուք դեռ զգում եք Ձեր օծանելիքի բույրը, նշանակում է մյուսներն արդեն խեղդվել են:
6.Կանանց ներկայությամբ տղամարդիկ ծխում են միայն թույլտվություն հարցնելուց հետո:
7.Անկախ Ձեր պաշտոնից և կարգավիճակից՝ սենյակ մտնելիս պարտավոր եք առաջինը բարևել ներկաներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ