Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին մատակարարվել է սնունդ և դեղորայք


21:07 , 5 հունիս, 2014

Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին  մատակարարվել է սնունդ և դեղորայքPanorama.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Վերին Լարս սահմանային անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիների վիճակի վերաբերյալ, որում, մասնավորապես նշվում է. «Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն` բնական աղետի հետևանքով Վրաստան – Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին տարերքի սկսվելուց ի վեր տեղի հայ համայնքի ջանքերով մատակարարվել է սնունդ և դեղորայք»:

Բացի այդ` գլխավոր հյուպատոսության կողմից աջակցություն է ցուցաբերվել արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրների լուծման նպատակով:

«Չնայած հայկական, ռուսական և վրացական իշխանությունների բազմաթիվ հորդորներին զերծ մնալու Վերին Լարս–Կազբեկի հատվածով երթևեկելուց` վերջին օրերին մի քանի մեքենա ժամանել են հիշյալ հատված և նորից հայտնվել խցանման մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ