19:13 , 5 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի դեմ խաղի նախախաղային մամլո ասուլիսում Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է մեր թիմի մասին՝ առանձնացնելով հակագրոհները:
Լյովը նաև նշել է, որ Հայաստանի հավաքականի դեմ մրցավեճը բաց կթողնի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը:
«Նպատակ ունեինք խաղալ Հայաստանի հավաքականի հետ: Նրանց հակագրոհները հիշեցնում են Պորտուգալիայի հավաքականը: Այդ խաղին պատրաստ կլինի Ռոման Վայդենֆելլերը: Նոյերը չի խաղա:
Լամին ու Շվայնշտայգերին որոշ խաղաժամանակ կհատկացվի: Վերջին մի քանի օրերին նրանք անհատական ծրագրով էին մարզվում»,- Լյովի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: