16:26 , 5 հունիս, 2014![]()
Կատալոնացի աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի (1852-1926) գլուխգործոց համարվող Սագրադա Ֆամիլիա տաճարի կառուցումը սկսել է դեռ 1882թ.-ին, սակայն նրա մահվանից հետո մինչ այսօր կառուցապատման աշխատանքները շարունակվում են: Իսպանիայի Բարսելոնա քաղաքում գտնվող Սագրադա Ֆամիլիայի բացումը պլանավորվում է ավարտին հասցնել 2026թ.-ին` ճարտարապետի մահվանից մեկ դար անց:
Չնայած կառույցն անավարտ է, այնուամենայնիվ, միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի հերթ են կանգնում այս գլուխգործոցի ապշեցուցիչ ու ոգեշնչող ինտերիերը տեսնելու համար: Մինչև հնարավորություն կունենաք այցելելու այստեղ, ճարտարապետական այս գլուխգործոցի գեղեցկությունը վայելեք լուսանկարների միջոցով:













Այս տեսանյութում ցույց է տրվում թե ինչ տեսք կունենա Սագրադա Ֆամիլիան 2026թ.-ին: