ԱՄՆ-ում մահացել է նավախո ցեղի վերջին ծածկագրող հնդկացին


00:59 , 6 հունիս, 2014

37526451in.am-ը գրում է.

Հնդկացիները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զբաղվել են նավախո լեզվով ծածկագրերի փոխանցմամբ, տվյալների ձեռք բերման գործում կարևոր դեր են խաղացել ամերիկացի զինվորականների համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Ալբուկերկեում երեկ 93 տարեկանում մահացել է Չեստեր Նեզը, ով հնդկացիների նավախո ցեղի վերջին ողջ մնացած ծածկագրող ներկայացուցիչն էր՝ գրում է The Los Angeles Times-ը:

Նա առաջին նավախոներից էր, ում պատերազմի ժամանակ կանչել էին ծառայության:

«Նավախո ծածկագիրը» հիմնված էր հնդկացիներրի՝ 26 տառից բաղկացած բացառիկ այբուբենի վրա: Լեզուն չափազանց դժվար է սովորել, մանավանդ կարճ ժամկետում: