Աբխազիայի խորհրդարանը պաշտոնաթող է արել հանրապետության գլխավոր դատախազին


14:42 , 5 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Աբխազիայի խորհրդարանը հունիսի 5-ին պաշտոնաթող է արել հանրապետության գլխավոր դատախազ Սաֆարբեյ Միկանբային:

Գաղտնի քվեարկության ընթացքում գլխավոր դատախազի պաշտոնաթողության օգտին քվեարկել են խորհրդարանում ներկա 25 պատգամավորներից 21-ը:

Միկանբան ինքը խորհրդարանի նիստին ներկա չի եղել:

Աբխազիայի խորհրդարանը մայիսի 29-ին անվստահության քվե Էր հայտնել վարչապետ Լեոնիդ Լակերբայային, իսկ նախագահ Ալեքսանդր Անկվաբին առաջարկել Էր կամավոր վայր դնել լիազորությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ