Ավետարանական եկեղեցին պետություն է պետության մեջ. Ալեքսանդր Ամարյան


12:38 , 5 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և Հայ ավետարանական եկեղեցու նախկին անդամ Արմեն Միքայելյանն այսօր կայացած ասուլիսին խոսեցին հայաստանյան հոգևոր աշխարհում վերջին իրադարձությունների մասին ՝ ընդգծելով, որ հոգևոր դաշտում առկա են բազմաթիվ թերություններ, որոնք պետք է լուծել։ Ըստ բանախոսների՝ Հայ ավետարանական եկեղեցին դարձել է պետություն պետության մեջ:

«Եթե կրոնական կառույցի գործունեությունը վտանգում է հասարակության անվտանգությունը, կարելի է նրա գործունեությունը սահմանափակել»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:

Աղանդների վերջին գործունեությունից նա առանձնացրեց Կոմիտաս հայրապետի ավտոմեքենան ջարդելը, ինչը ստիպում է մտածել, որ պետական մարմինները պետք է համապատասխան գործողություն իրականացնեն, իսկ դա, ըստ նրա, համապատասխան օրենքի ստեղծումն է: «Ֆեյսբուքյան քննարկումներում չգիտես ինչու ավելի շատ քննադատում էին Հայ առաքելական եկեղեցուն, առանց հաշվի առնելու, որ խուլիգանություն է կատարվել ՀՀ քաղաքացու հանդեպ: Բոլորն իրենց իրավունք վերապահեցին հաշվել հոգևոր մարդու կարողությունները, քննադատեն, թե որտեղից հոգևոր մարդուն այդքան փող»,- ասաց նա:

Վերջինիս ներկայացմամբ՝ Հայ ավետարանական եկեղեցին, որ զբաղվում է նաև ԱՄՆ-ից Հայաստան մանկական կերերի ներկրմամբ, վերջին խմբաքանակի ներկրման ժամանակ սահմանին արգելվել է, որովհետև վտանգավոր տարրեր են հայտնաբերվել: Իսկ նրանց սերտիֆիկատները վկայում են, թե կերը պիտանի է կիրառության համար, սակայն այդ կերերի մեջ ամփոփված վտանգավոր տարրերը նաև ազդում են երեխաների գիտակցության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ