13:27 , 5 հունիս, 2014Պարադոքսները տրամաբանորեն անհնարին կարող են թվալ, սակայն դրանք հաճախ ճշմարիտ են: Պարադոքսները բացահայտում են մարդու վիճակը, ու մեզ ստիպում հարցնել, թե ինչ է ճշմարիտը: Պարադոքսները մեզ կարող են սովորեցնել աշխարհում ավելի իմաստուն կերպով ապրել:

Թերևս բոլորս էլ լսել ենք այս արտահայտության մասին, սակայն այն պարադոքսալ է հնչում: Հիմնականում մենք ստիպված ենք ամեն ինչի համար ինչ-որ գին վճարել: Որքան ավելի արժեքավոր է ինչ-որ բան, այնքան ավելի թանկ ենք ստիպված վճարել դրա համար: Սակայն կյանքում շատ կարևոր ու բավարարող բաներ հնարավոր չէ գնել: Դրանք անվճար հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր այնքան իմաստուն են, որ գտնեն դրանք:
♦ Նյութական սեփականությունների հետևից մի գնա:
Այսօրվա աշխարհում մենք հաճախ մտածում ենք, որ որքան շատ բան ունենանք ձեռքի տակ, այնքան ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Որոշ դեպքերում դա այդպես չէ: Երբ մենք ընտրության մեծ հնարավորություն ենք ունենում, ավելի սթրեսային ենք դառնում՝ չկարողանալով որոշում կայացնել:
♦ Ինքդ քեզ խելագարության մի հասցրու «իսկ եթե»-ներով: Պարզապես արա այն, ինչ կարծում ես լավագույնն է այդ պահին:
Այս միտքը հաճախ «Հեդոնիզմի պարադոքս» են կոչում, ըստ որի՝ մենք երջանկություն ենք գտնում այն ժամանակ, երբ դադարում ենք ակտիվորեն փնտրել այն: Երջանկությունը խուսափողական երևույթ է, և միշտ չէ, որ կարողանում ենք գտնել այն այնտեղ, որտեղ սպասում եք: Երջանկությունը վայր չէ, այլ վիճակ:
♦ Թույլ տուր որ երջանկությունը գա, երբ այն պատրաստ է:
Գյուտարար Ֆիլո Ֆարնսուորտի մոտ հեռուստացույցի մասին գաղափարն առաջ եկավ այն ժամանակ, երբ նա փորում էր կարտոֆիլի դաշտերը: Խելացի ու հայտնի մարդիկ ունեն այսպիսի պատմությունների ընդհանրություններ: Մեծ մտածողները աբստրակտ են մտածում` իրենց մտքերը կապելով թվացյալ` որևէ կապ չունեցող բաներին:
♦ Եթե երբևէ գաղափաների սղություն լինի, փորձիր այնպիսի մի բանով զբաղվել, որ ամենևին կապ չունի դրա հետ:

Հաճախ մենք չենք կարողանում հասկանալ այն ամենի իրական գինը, ինչ մենք ունենք, մինչև որ նկատում ենք դրա բացակայությունը: Ամենայն հավանականությամբ, դու շնորհակալ չես լինի տանիքի համար, մինչև որ մի օր այն չփլվի: Ջանք է պահանջում ունեցածիդ համար երախտապարտ լինելու, որովհետև դժվար է կյանքը պատկերացնել առանց մի բանի, որն այժմ ունես:
♦ Գիտակցաբար հետևելը այն ամենին, ինչի համար շնորհակալ ես, հրաշալի ձև է խոնարհ մնալու համար:
Հետազոտությունները ցույց է տվել, որ մարդու` միանգամից մի քանի բանով զբաղվելու կարողությունը գործնականում հնարավոր չէ: Ամբողջ այս ժամանակ մենք կարծում էինք, թե մենք ավելի արդյունավետ ենք աշխատում, սակայն մեր ուղեղը միանգամից կարող է միայն մեկ առաջադրանքի վրա կենտրոնանալ: Այնպես որ, երբ միանգամից մի քանի բան ենք անում, մենք դրանք անում ենք կիսատ ու վատ, քանի որ մեր ուղեղը մի առաջադրանքից անցնում է մյուսին, այնուհետև մյուսին: Այնպես որ, անհրաժեշտ է ընտրել առաջնայինը այնուհետև երկրորդականը և հերթով անցնել առաջ:
♦ Քո կենտրոնացվածությունը ու ջանքը ներդրու կարևոր նախաձեռնություններում:
Երբ մարդիկ առատաձեռն են, նրանք բնականորեն գրավում են մյուսների առատաձեռնությունը: Մարդիկ, ովքեր եսասեր են ու միայն իրենց մասին են մտածում, մերժում են առատաձեռնությունը: Բարությունն ու եսասիրությունն աննշան չեն անցնում:
♦ Տուր մյուսներին ու ստիպված չես լինի անհանգստանալ ստանալու մասին:
Կյանքում շատ բաներ անկառավարելի են, և երբ մենք չափազանց շատ ջանք ենք գործադրում, մենք կարող ենք ամեն ինչ ավելի փչացնել: Միակ բանը, որ մենք կարող ենք իսկապես կառավարել, մենք ինքներս ենք:
♦ Իրավիճակը լավագույն ձևով կառավարելու համար ընդունիր փոփոխություններն ու հարմարվիր դրանց:
Փիլիսոփաները դա «գեղարվեստականի պարադոքս» են անվանում: Մարդկանց վրա միշտ ազդեցություն են գործում պատմությունները, արվեստն ու գրականությունը: Մենք կարող ենք ազդեցության ենթարկվել ու ոգեշնչվել այնպիսի կերպարներով, որոնք իրական չեն, ու այնպիսի իրադարձություններով, որոնք չեն պատահել: Ինչո՞ւ ենք մեր ամենաուժգին ու խորը զգացմունքային արձագանքները պայմանավորվում այնպիսի բաներով, որոնք երբեք էլ գոյություն չեն ունեցել:
♦ Գեղարվեստական աշխարհը իրականությունը փոխելու ուժ ունի: Այնպես որ, գնա ու գիրք կարդա:
Հետազոտությունները ցույց են տվել, որ որոշակի մտավոր հիվանդություններ թույլ են տալիս մարդկանց ավելի տրամաբանական մտածել, քան սովորական մարդը: Երբ նրանց տրամաբանական հարցերով հարցաշար են տալիս, շիզոֆրենիկ մասնակիցներն ավելի լավ են գլուխ հանում դրանցից, քան նրանք, ովքեր չունեն այդ հիվանդությունը:
♦ Երբեք մի թերագնահատիր մեկին միայն նա համար, որ տարբերվում է քեզնից:
Ինչո՞ւ է, որ երբեմն ընդամենը 5 ժամ քնելուց հետո թարմ ենք արթնանում, իսկ 10 ժամ քնելուց հետո արթնանում այնպես՝ ասես ինքնաթիռ է ընկել մեզ վրա: Սա տարածված խնդիր է հատկապես նրանց համար, ովքեր աշխատանքային օրերին քիչ են քնում, իսկ հանգստյան օրերին՝ չափից շատ: Սա պատահում է, երբ քնի ցիրկադային ռիթմը խանգարվում է:
♦ Քնելու ժամերի հստակ սովորություն ձեռք բեր՝ էներգիայով լի ու թարմ զգալու համար:

«Զարմանալի պարադոքսն այն է, որ երբ ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ, կարողանում եմ փոխվել». Կարլ Ռոջերս:
Երբ մեր ժամանակն ու էներգիան ծախսում ենք ինքներս մեզ ատելու ու փոխվել կարողանալու մասին մտածելու վրա, ծախսում ենք այն էներգիան, որը կարող էինք օգտագործել փոխվելու համար:
♦ Ընդունիր քեզ ու քրտնաջան աշխատիր: Փոփոխությունը բնականորեն կգա:
Իհարկե, կարող ես փախչել, ճանապարհորդել աշխարհով մեկ, ոտքով շրջել Եվրոպայով, սակայն եթե մեկնելու պատճառը խնդիրների լուծումն է, ապա դու միայն հիասթափություն կապրես: Շատ խնդիրներ առաջ են գալիս նրանից, թե ով ենք մենք, և ոչ թե, թե որտեղ ենք մենք:
♦ Խնդիրներիդ դեմ հանդիման դուրս արի, այնպես որ, ամեն ինչ էլ ավելի չբարդանա:
«Կրթության պարադոքսը այն է, որ երբ մեկը դառնում է գիտակից, սկսում է քննել այն հասարակությունը, որտեղ նա կրթվում է». Ջեյմս Բալդինգ
Մինչ մենք հաստատությունների կարիք ունենք մեզ կրթելու համար, դրանք մեզ լավագույնս սովորեցնում են այն, ինչ մենք ժխտում ենք կամ ցանկանում փոխել:
♦ Բոլորից սովորիր այն, ինչ հնարավոր է, սակայն ինքդ մտածիր յուրաքանչյուր խնդրի շուրջ:
Եթե դու ավելորդ քաշ ունես ու անընդհատ՝ նախաճաշին, ճաշին ու ընթրիքին դիետայի ես հետևում, դու այդպես ուղղակի օգնում ես, որ խնդիրն ավելի բարդանա: Վատ սնվելը կարող է նյութափոխանակության խանգարման պատճառ դառնալ, ինչը նշանակում է` օրգանիզմ ընդունվող ու օրգանիզմից արտազատվող քիչ էներգիա:
♦ Հաճախակի կեր ու առողջ լինելու համար իսկական սնունդ կեր:
«Ես սրճարան մտա, սպասելով, որ կհանդիպեմ իմ իրական սիրուն, և նա այնտեղ էր»: Երբևէ լսե՞լ ես, որ ինչ-որ մեկն այսպես ասի: Սա այն պատճառով, որ մենք սիրահարվում ենք մարդկանց, երբ ամենևին չենք սպասում դրան: Չնայած բարդ է միայնակ մարդկանց համար, սակայն ավելի խելացի է համբերություն ցուցաբերել, քան հուսահատորեն փնտրել մեր երկրորդ կեսին:
♦ Եղիր այնպիսին, ինչպիսին կաս, արա այն, ինչ անում ես, ու ճիշտ մարդը կհայտնվի քո կյանքում:
Հիշո՞ւմ ես, երբ մաթեմատիկայի դասին նայում էիր ժամացույցին, որը չափազանց դանդաղ էր առաջ շարժվում: Չնայած դա պարզապես ընկալման խնդիրն է, այնուամենայնիվ, որքան ավելի շատ ենք սպասում, այնքան ամեն ինչ ավելի երկար է տևում: Ժամանակը թռչում է, երբ մենք զվարճանում ենք:
♦ Փորձիր լավագույնը քաղել նրանից, ինչ չես սիրում: Դա կօգնի, որ այն ավելի արագ անցնի:
Կան մարդիկ, որ այնքան շատ են խոսում, սակայն նրանց խոսքը զուրկ է բովանդակությունից: Մինչդեռ մարդիկ, ովքեր իրենց լեզուն պահում են բերանի մեջ, խոսելիս արտահայտում են միայն բովանդակալից մտքեր:
♦ Խոսիր հասկացված լինելու համար, և ոչ թե տպավորելու կամ ուշադրւթյուն գրավելու: