«Ժողովուրդ». Մարզահամերգայինի սեփականատեր Հարություն Մուրադյանը՝ նախագահի հետ դեսպանների հանդիպմանը եղբոր չներկայանալու մասին


09:16 , 5 հունիս, 2014

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աճուրդի հետ կապված վիճահարույց հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է համալիրի սեփականատեր Հարություն Մուրադյանի հետ. «Ես՝ որպես համալիրի սեփականատեր, հայտարարել եմ, որ անօրինականություններ են կատարվում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Ինչ-որ մեկը քնում, արթնանում է և իր հեռահար նպատակներն օգտագործելով համալիրը աճուրդի է հանո՞ւմ: Ամենազարմանալին այն է, որ Վճռաբեկ դատարանից մեր փաստաբանին ստիպել են ստորագրի, որ գործը քննեն գաղտնի ռեժիմով»: Թե ինչու, դժվար չէ ենթադրել:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր եղբայրը՝ Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հետ դեսպանների արտակարգ հանդիպմանը, Հ. Մուրադյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Մուրադն ինքը համարձակություն կունենա և հրապարակային կասի, թե ինչու չի մասնակցել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։