23:17 , 4 հունիս, 2014
Անվտանգության լուրջ խախտման հետևանքով դեռևս անհայտ անձանց հաջողվել է նկարահանել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի մարզումները Լեհաստանի Մարիոթ հյուրանոցի փակ մարզասրահում: Միացյալ Նահանգների անվտանգության փորձագետները այժմ փորձում են պարզել, թե ինչպես է հաջողվել տեսախցիկ տեղադրել և նկարահանել ԱՄՆ նախագահի մարզումները Լեհաստան կատարած այցի ժամանակ: Ասում են՝ մարզասրահն այնպիսին է, որ անհնար կլիներ նկարահանել դրսից: Այն առանց կասկածի նկարահանել է ներսում գտնվող որևէ մեկը, կամ թաքնված տեսախցիկ է եղել մարզասրահում: Ականատեսներն ասում են, որ նախագահը մարզվել է մոտ 30 րոպե: Մարզումներից հետ Օբաման առանձնացել է իր՝ մեկ օրը 1500 դոլար արձողությամբ նախագահական համարում, որը գտնվում է 5 աստղանի հյուրամոցի վերին հարկում: Այդ ընթացքում ԱՄՆ նախագահի մարզումների նկարներն ու տեսանյութը հրապարակվել է լեհական մամուլում:










