Մե՛նք պետք է հեծնեինք «դեմոկրատիային», այնինչ նա՛ է հեծել մեզ և օգտագործում է որպես էշերի


23:01 , 4 հունիս, 2014

-Ի՞նչ է մեզ համար նշանակում այսօր «դեմոկրատը»: Ի՞նչ է իրենից ներկայացնում «դեմոկրատիան» ընդհանրապես, որի ազդեցության տակ ակամա հայտնվել է նաև մեր երկիրը: Որո՞նք են նրա արատները, իսկ միգուցե արժանիքնե՞ր էլ ունի: Ի՞նչ կիրք է մղում շատերին, հատկապես՝ գործարարներին, արվեստագետներին, գիտնականներին, անգրագետներին կամ մյուս ճարպիկներին, որոնք խանդավառվելով «դեմոկրատիայով»՝ դառնում են քաղաքական գործիչներ: Կա՞ ելք խուսափելու «դեմոկրատիայի» տիրապետությունից և ինքնատիրապետվել: Կա՞ պատասխանատվությունն իր վրա վերցնող առաջնորդի անհրաժեշտ քայլը, բարձրից զգալու վտանգն ու չայլասերվելու կամքը: Մե՛նք պետք է հեծնեինք «դեմոկրատիային» և քշեինք՝ որպես ձիերի, այնինչ նա՛ է հեծել մեզ և օգտագործում է որպես էշերի: Ուշքի՛ եկեք.-պոռթկաց ընկերներիցս մեկը և ուշադրություն չդարձնելով ամպրոպին կապիշոնը քաշելով գլխին քայլեց հորդ անձրևի տակ…