16:59 , 4 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տեղեկատվություն է ստացվել, որ հանրապետության մարզերում, մասնավորապես, Կոտայքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդների վաղաժամ հայտնաբերման և համաճարակային հետագա բարդություններից խուսափելու նպատակով, առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների կողմից ձեռնարկվել և շարունակվում են իրականացվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային մի շարք միջոցառումներ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ