15:48 , 4 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Աշխարհում խաղադրույքների խոշորագույն բորսա Betfair-ը ներողություն է խնդրել Լոնդոնի կենտրոնում առաջացրած տրանսպորտային կոլապսի համար: Մեգապոլիսի կենտրոնում փչացել էր բեռնատարը, որը տեղափոխել է հսկա ութոտնուկի մանրակերտը, որը բորսան պատվիրել էր գովազդային արշավի համար՝ նվիրված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Metro պորտալը:
Հիշեցնենք, որ որ ութոտնուկ Պաուլը ՀԱՀ-ում անցկացված աշխարհի խաղերի ժամանակ ճիշտ գուշակել էր Գերմանիայի հավաքականի բոլոր արդյունքներն ու ճշտորեն ընտրել չեմպիոնին ու մունդիալի բրոնզե մեդալակրին:
Դեպքը տեղի է ուեցել Օքսֆորդ և Ռիջենթ փողոցների խաչմերուկում: Սոցցանցերը հեղեղվել են ականատեսների արած լուսանկարներով:


