Սևյանը 2-րդ անգամ լրացրեց գրոսմայստերական նորմը


13:40 , 4 հունիս, 2014

sevian01Footsport.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ միջազգային վարպետ Սամուել Սևյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից եւ Կանադայից: Հայտնի դարձավ, որ 13-ամյա Սամուելը ( ծնվել է 2000թ.-ի դեկտեմբերի 6-ին)  իր գրանցած արդյունքով 2-րդ անգամ լրացրել է գրոսմայստերական նորմը: