Պարոնայք իշխանական և սուտ ընդդիմադիր օլիգարխներ, ՊԱՐՏԱԴԻՐԻ նոր տարբերակ եմ առաջարկում


13:10 , 4 հունիս, 2014

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը ենթադրում էր, որ ներկայիս երիտասարդները օր ծերության միջոց կկուտակեն, որը տնտեսությունում կաշխատի որպես «երկար» փող։
Առաջարկում եմ մի ՊԱՐՏԱԴԻՐ տարբերակ, որը բոլորիս հենց այսօր կընձեռի կուտակելու հնարավորություն, կուտակածն առնվազն տարեկան մեկ անգամ ստանալով։ Եվ այսպես. 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ այն ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, որոնք ունեն ՏԱՐԵԿԱՆ 1 ՄԼՆ ԴՈԼԱՐԻՆ համարժեք դրամի և ավելի ՀԱՍՈՒՅԹ (հարկերը ներառյալ են), ՊԱՐՏԱԴԻՐ պետք է դառնան ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ազատ առևտրի համար տեղաբաշխելով առնվազն 25 տոկոս+1 բաժնետոմսերը՝ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՂ ՓԱԹԵԹԸ (այդքան ձայն է անհրաժեշտ լինում բաց բաժնետիրական ընկերության տնօրենների խորհուրդների որոշումներին վետո դնելու համար). որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ չունի մեկ ընկերության ազատ տեղաբաշխված բաժնետոմսերի 1 տոկոսից ավելին միաժամանակ տնօրինելու իրավունք։ 
Երկու շատ կարևոր ածանցյալ արդյունք էլ կտա սա. ընկերությունների աշխատանքի թափանցիկությունը՝ ստվերային շրջանառության բացառումը՝ երկրորդ արդյունքի՝ ընկերությունների ժողովրդավարական կառավարման միջոցով։
СЛАБО! Պարոնայք իշխանական և սուտ ընդդիմադիր մականունավոր և առանց մականվան օլիգարխներ, որ Ազգային ժողովով էդպիսի օրենք ընդունեք։