12:10 , 4 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Գերմանացի քաղաքական գործիչ Վոլֆգանգ Բոսբախը, ով մասնակցել է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստավիկտորինային, ուղիղ եթերում օգտվել է «զանգ ընկերոջը» հնարավորությունից և զանգահարել է կանցլեր Անգելա Մերկելին, որպեսզի վերջինս հուշի վիկտորինայի հերթական հարցի ճիշտ պատասխանը:
«Ասոշիեյթիդ Պրես» գործակալության տեղեկացմամբ, հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Երկու անհաջող փորձի դեպքում էլ միացել է կանցլերի հեռախոսի ինքնապատասխանիչը:
Վոլֆգանգ Բոսբախը հանդիսանում է Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ և հեռուստանախագծի շրջանակներում դժվարացել է պատասխանել ԳԴՀ-ում արտադրված լվացքի մեքենաների վերաբերյալ հարցին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ