Առաքել Միրզոյանը խոսեց. Յուրի Վարդանյանի կարծիքն ինձ համար կարևոր չէ. հանգիստ թողեք


17:48 , 1 օգոստոս, 2012
Առաքել Միրզոյանի համար Յուրի Վարդանյանի կարծիքը կարևոր չէՕլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը անդրադառնալով Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանի երեկվա անհաջող ելույթին որպես դրա պատճառ նշել էր թիմից առանձին մարզվելն ու քաշ գցելը:

Առաքել Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում այս հարցի առնչությամբ գրել է.
«Ուրեմն իմ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ բացարձակապես։ Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի ու սպորտի կողքին և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրի Վարդանյանը, երբ Ծառուկյանն էր օգնում սպորտին ու կանգնած էր մեր բոլորի կողքին։ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն, ամոթ է։ Քննադատելը հեշտ է»,- գրել է Միրզոյանը։
Յուրի Վարդանյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
Նյութը՝ Slaq.am-ից