Հալեպի հայաշատ թաղամասերում հրթիռակոծությունը շարունակվում է. հայերը գիշերել են ապաստարաններում (լուսանկարներ)


10:52 , 4 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հալեպի տարբեր շրջաններում, հատկապես՝ Նոր գյուղ հայաբնակ թաղամասում, զինյալ խմբավորումների կողմից հրթիռակոծությունները շարունակվում են։

Երեկ երեկոյան երկու հրթիռ է պայթել Ազգային Զավարյան վարժարանի փողոցում՝ նյութական մեծ վնասներ հասցնելով շրջապատին։

Հալեպի Tert.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հայերը շարունակում են մնալ նկուղներում կամ ազգապատկան շենքերի սրահներում, որոնցից մեկում, օրինակ, գիշերն անցկացրել է 100-ից ավելի մարդ։

Սիրիայում երեկ նախագահական ընտրություններ են կայացել, և վերջին օրերի լարվածությունը պայմանավորված է եղել հենց այդ հանգամանքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ