Իսկ դուք գիտեի՞ք, որ Դավթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը


10:44 , 4 հունիս, 2014

Մինչև հայ հասարակությունը բուռն քննարկումներ է ծավալում՝ Երևանի ավագանու կողմից սովետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը թույլատրելու որոշման արդարացի լինելու վերաբերյալ, մինչև փաստարկներ են բերվում, որ Միկոյանը Ստալինից ոչ պակաս «գլխակեր» էր, Երևանում անակնկալ կերպով հայտնվել է մի ցուցանակ, ըստ որի՝ Դավթաշենի կամրջից դեպի Եղվարդի խճուղի տանող հատվածը կրում է Անաստաս Միկոյանի անունը, գրում է «Առավոտ»-ը: