«Հայկական ժամանակ». Մի շարք պետական մարմիններում կուտակային կենսաթոշակային համակարգում չընդգրկվելու դիմումները չեն ընդունում


08:26 , 4 հունիս, 2014

«Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն, չի ընդունվել: Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ երբ մի խումբ աշխատակիցներ դիմումներ են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել: Մոռացե՞լ եք ձեզ համար ինչեր եմ արել: Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք»,- ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։