Բարաք Օբաման նշել է Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ պայմանները


21:14 , 3 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել վստահությունը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում, սակայն դրա համար, Սպիտակ տան ղեկավարի խոսքով,Ռուսաստանը պետք է ետ կանչի իր զորքերը արևմտյան սահմաններից և օգտվի Ուկրաինայի հարավ-արևելքում ունեցած իր ազդեցությունից:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով, Վաշինգտոնն ընդգծել է, որ Օբաման միշտ լավ հարաբերությունների է ձգտել Մոսկվայի հետ: Ամերիկայի առաջնորդը նշել է, որ Ռուսաստանը շահագիգիռ է իր սահմանների անվտանգության հարցում՝ հիշեցնելով, որ Կրեմլը պետք է հարգի միջազգային իրավունքը, այդ թվում՝ մյուս երկրների տարածքային ամբողջականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ