Վիկա Մարտիրոսյանը` դստեր երգի բացասական արձագանքների մասին


20:32 , 3 հունիս, 2014

Esem.am-ը գրում է.

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, համացանցում հայտնվեց փոքրիկ Նանուլի «Երգչուհի եմ դարձել» երգի տեսահոլովակը, որտեղ փոքրիկը նմանակում էր երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին: Համացանցում հայտնվելուց հետո տեսահոլովակի, երգի ու փոքրիկի մասին բազմաթիվ արձագանքներ եղան. ինչպես լավ, այնպես էլ վատ: Շատերը մեղադրեցին փոքրիկի ծնողներին` նշելով, որ երեխային նման տեսքով չպետք է ներկայացնեին հանրությանը:

Բացասական արձագանքների մասին ESem.am-ը զրուցեց 4-ամյա Նանուլի մայրիկի` պարուհի Վիկա Մարտիրոսյանի հետ: Զրույցի սկզբում նա նշեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ ուղղակի խղճում է այն մարդկանց, ովքեր կարող են քննադատել 4 տարեկան երեխային: «Եթե անկեղծ լինեմ, ընդհանրապես չեմ հետաքրքրվում: 

Եթե գրելու եք, պետք է գրեք, որ չենք էլ հետաքրքրվում այդ ամենով. մեզ համար ամենը շատ լավ է. դրա համար չենք ընդունում ոչ մի բացասական մեկնաբանություն»,- ասաց Վիկան և հավելեց, որ իրենց գործընկերներից ու  հարազատ մարդկանցից միայն դրական ու լավ գնահատական են ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ