Արաբագետ. Ասադը կհաղթի, բայց ընտրությունները չեն փրկի Սիրիան


18:43 , 3 հունիս, 2014

Արաբագետ. Ասադը կհաղթի, բայց ընտրությունները չեն փրկի ՍիրիանPanorama.am-ը գրում է.

«Սիրիայում և նրա շուրջ առկա իրավիճակում Բաշար ալ-Ասադը չէր ընտրվի երկրի նախագահի պաշտոնում միայն մի դեպքում, եթե չմասնակցեր ընտրություններին: Գործընթացի շրջանակներում նրա հակառակորդները չեն ներկայացնում ընդդիմության արմատական թևը և լուրջ հեղինակություն չեն վայելում սիրիական հասարակության շրջանում: Ասադը կհաղթի, բայց ընտրությունները չեն փրկի Սիրիան»,- անդրադառնալով Սիրիայում նախագահական ընտրություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ նրա՝ սիրիական իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների անցկացումը մի քանի նպատակ է հետապնդում. նախ՝ սիրիական ճգնաժամի քաղաքական հանգուցալուծմանը նվիրված «ժնևյան» գործընթացի փաստացի տապալումը սիրիական վարչակարգին այլ ելք չի թողնում, քան ձգտել՝ գոնե երկրի ներսում թե՛ քաղաքական և թե՛ ռազմական հարթություններում պահպանել առկա ստատուս-քվոն, ինչն, արաբագետի խոսքով, տեղի կունենա ալ-Ասադի հաղթանակի պարագայում:

«Մյուս նպատակն այն է, որ սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում ընտրությունների անցկացմամբ սիրիական իշխանությունները կանխում են իրենց դեմ ուղղվելիք քննադատությունների նոր ալիքն առ այն, որ նախագահության ժամկետի ավարտից հետո նախագահի հետագա պաշտոնավարումն օրինական չէ»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Փորձագետի կարծիքով՝ երրորդ նպատակն էլ առավելապես քարոզչական թիրախ ունի՝ ցույց տալու գործող վարչակարգի թե՛ սիրիական, թե՛ արտերկրյա հակառակորդներին, որ չնայած արդեն ավելի քան երեք տարի շարունակվող հակամարտությանը, սիրիական հասարակության հիմնական հատվածի, սիրիացի ընտրողների մեծ մասի համակրանքն, այնուամենայնիվ, Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, գործող իշխանությունների կողմն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ