Ռուսաստանն ու Չինաստանը կստեղծեն համատեղ վարկանիշային գործակալություն


18:35 , 3 հունիս, 2014

9725470321in.am-ը գրում է.

Ռուսաստանն ու Չինաստանը պայմանավորվել են ստեղծել վարկանիշային գործակալություն՝ գնահատելու համար համատեղ նախագծերը: Եթե այն ձեռք բերի հեղինակություն և կշիռ, կկարողանա ծառայություններ մատուցել նաև այլ երկրների: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ փոխանցում է Ria Novsoti-ն:

«Անկախ վարկանիշային գործակալությունների ստեղծման հարցը քննարկվում է: Վարկանիշային գործակալությունների գնահատականներում շատ երկրներ ցանկություն ունեն ավելի շատ օբյեկտիվության: Այս կապակցությամբ մենք պայմանավորվել ենք հետագա համագործակցության մասին: Կստեղծվի ռուս-չինական վարկանիշային գործակալություն, որը կօգտագործի երկրների, տարածաշրջանային ներդրումային նախագծերի գնահատման նույն գործիքներն ու չափանիշները, ինչ կիրառում են գործող վարկանիշային գործակալությունները»,- երկու երկրների միջև հինգերորդ ֆինանսական երկխոսության արդյունքներով ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այդ գնահատականը պետք է լինի բացառապես տնտեսական՝ քաղաքականությունից զերծ: