ԲԱՑԱՌԻԿ. Աննախադեպ փոթորիկ Իրանի մայրաքաղաքում


16:02 , 3 հունիս, 2014

ԲԱՑԱՌԻԿ. Աննախադեպ փոթորիկ Իրանի մայրաքաղաքումArmnewstv.am-ը գրում է.

 

Թեհրանում Արմնյուզի նկարահող խումբը ականատես է եղել սարսափելի փոթորկի հետևանքներին: Փոթորիկը սկսվել է երեկոյան ժամը վեցի մոտ, քամու ուժգնությունը հասել է 112 կմ/ժամ արագության: Իշխանությունը զգուշացրել է փոթորկի վտանգի մասին, բայց տարերային աղետը սկսվել է աննախադեպ արագությամբ: Ըստ փորձագետների` նման փոթորիկները սովորաբար տևում են առավելագույնը կես ժամ: Փոթորիկը մի քանի հազար մետր բարձրությամբ փոշու ամպ է ձևավորել: Մի քանի ժամով փակվել է Թեհրանի միջազգային օդակայանը: Այժմ քաղաքում եղանակը կարգավորվել է, իշխանությունը հաշվում է վնասները: 

Տեսանյութը կարող եք դիտել  այստեղ