15:57 , 3 հունիս, 2014
50 Cent-ը պնդում է, որ Բեյոնսեն մի անգամ Լաս Վեգասի «Կոսմոպոլիտան» հյուրանոցում իր հետ առճակատման է դուրս եկել այն պատճառով, որ ինքը վիճել է Ջեյ Զիի հետ: Նա պարզապես ապշել էր՝ տեսնելով, թե ինչպես Բեյոնսեն վազելով մոտեցավ իրենց՝ իր ամուսնուն պաշտպանելու համար: 32-ամյա գեղեցկուհին պաշտպանական էր տրամադրված, որովհետև նրան թվացել էր, թե ուր որ է իր ամուսնու ու 50 Cent-ի միջև ծեծկռտուք է սկսվելու: Դա իրականում ընդամենը բանավեճ էր, որի վրա նրանք հետագայում բոլորով ծիծաղեցին: Ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցի ընթացքում 50 Cent-ն ասել է.
Բեյոնսեն ուր որ է հարձակվելու էր ինձ վրա: Նա կատաղել էր ինձ վրա: Ես նայեցի ու տեսա, որ Ջեյը սկսեց ծիծաղել:
Հետաքրքիրն այն է, որ այս լուրերը տարածվեցին Սոլանժի և Ջեյ Զիի ընդհարումից մի ամիս անց: Հիշեցնենք, որ Բեյոնսեի ու Ջեյ Զիի ընտանեկան կյանքի անախորժությունների մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ հանրության համար հասանելի դարձավ մի տեսանյութ, որում Բեյոնսեի կրտսեր քույր Սոլանժը և Ջեյ Զին կռվում էին: Դա իսկական ծեծկռտուք էր: Սոլանժը հարձակվել էր Ջեյ Զիի վրա և հարվածում էր նրան: Այս տհաճ միջադեպը տեղի ունեցավ մայիսի 5-ին: Դրանից հետո Բեյոնսեն պաշտոնական հայտարարություն տարածեց, որում նշված էր.
«Թե՛ Ջեյը, թե՛ Սոլանժը մեղքի իրենց բաժինն ունեն տեղի ունեցածում: Նրանք միմյանցից ներողություն են խնդրել, և մենք առաջ ենք ընթացել իբրև միասնական ընտանիք»: