00:49 , 4 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթն առաջին անգամ մեկնաբանել է ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկի հարձակումը: People ամսագրի համար դերասանի էքսկլյուզիվ հայտարարության մեջ ասվում է, որ Փիթը դեմ չէ ուշադրության գրավման փորձերին:
«Սակայն եթե այդ տղան շարունակի, նա կփչացնի ինքնագիր կամ սելֆի ստանալու նպատակով ողջ գիշեր սպասող երկրպագուների համար ամեն ինչ, քանի որ մարդիկ սկսում են ավելի զգուշավոր դառնալ բազմությանը մոտենալու հարցում»,- նշել է Փիթը: Դերասանը նաև նախազգուշացրել է, որ Սեդյուկը չպետք է կրկնի կնոջ զգեստի հետ կապված միջադեպը: Հիշեցնենք. Կաննի կինոփառատոնի պրեմիերաներից մեկի ժամանակ լրագրողը փորձել էր մտնել Ամերիկա Ֆերերայի երեկոյան զգեստի տակ:
Ավելի վաղ Լոս Անջելեսի դատարանն արգելել էր Սեդյուկին մոտենալ դերասաններ Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին, ինչպես նաև Հոլիվուդում այցելել աստղերի մասնակցությամբ շոուներին, ֆիլմերի պրեմիերաներին:



