14:14 , 3 հունիս, 2014
Այն, ինչ կատարվում է այս օրերին Աբխազիայում, կարելի է անվանել «անգույն հակահեղափոխություն», քանի որ, իմ կարծիքով, կազմակերպվել է «գունավոր հեղափոխությունների» անհաշտ թշնամի ՌԴ նախագահի ապարատի կողմից: Կարծում եմ, որ սա կարելի է ընդունել որպես դաս, և Հայաստանում իշխող քրեաօլիգարխիկ ռեժիմի դեմ կազմակերպել ոչ թե բուժուադեմոկրատական հեղափոխություն, այլ հենց «անգույն հակահեղափոխություն»: Նման դեպքում ռուսական կողմի չեզոքությունը կլինի ապահովված, ինչն անհրաշեշտ է ՌԴ հովանավորությունը վայելող ռեժիմից ազատվելու համար: