13:17 , 3 հունիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայի գլխավոր դժբախտությունը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունն է:
Այս մասին ընդդիմադիր կուսակցապետը հայտարարել է ԱՇԿ խորհրդարանական խմբակցության հավաքում:
«Թուրքիայի դժբախտությունները կվերանան, եթե երկիրն ազատվի այդ դժբախտությունների աղբյուր Էրդողանից», -ասել է Բահչելին:
Ընդդիմադիր առաջնորդը վստահություն է հայտնել, որ թուրք ժողովուրդը օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություներում կքվեարկի Էրդողանի` որպես նախագահի թեկնածուիդեմ:
«Էրդողանն իր երկրորդ դասը կստանա օգոստոսին: Թուրքերի հայրենիքը կերջանկանա Էրդողանից եւ ԱԶԿ-ից փրկվելու օրը, եւ դրանով վերջ կդրվի թուրքերի բոլոր դժբախտություններին», -ասել է Բահչելին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ